ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը ԼՂ. հայտարարություն

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը ԼՂ. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

՛՛Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները՛՛,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել էր Արցախ ընդդիմադիր պատգամավորների մուտքն արգելելու մասին:

 

  • Կիսվել: