երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցությունն է հայտնել Սլովենիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների պատճառով զոհվածների ընտանիքներին: Այս մասին ԱԳՆ մամուլի ծառայությունը գրառում է արել «Twitter»–ի էջում։
 
«Մենք կարակցում ենք Սլովենիային, երկիրը բախվել է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետին»,– գրել է ՀՀ ԱԳՆ–ն։
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին և 4-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով Սլովենիայում հայտարարվել էր վտանգի կարմիր մակարդակ։ Հայտնի է առնվազն երեք զոհի մասին։
Հյուսիսում գտնվող բնակավայրերից մեկը ամբողջությամբ առանձնացել է երկրի մնացած մասերից։ Առաջին անհրաժեշտության ապրանքներնայնտեղ առաքվում են օդային տրանսպորտով:
Ջրի տակ են անցել բազմաթիվ ճանապարհներ և կամուրջներ, վնասվել են շենքեր։ Հազարավոր բնակիչներ տարհանվել են իրենց տներից։ Նախնական հաշվարկներով Սլովենիայում ջրհեղեղի վնասը կգերազանցի կես միլիարդ եվրոն։

  • Կիսվել: