հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին

ՀՀ ԱԳՆ–ն արձագանքել է «Բաստիոնների» վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքները, որոնք վերաբերում են Ֆրանսիայից զրահամեքենաներ մատակարարելուն։
 
Նոյեմբերին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ դատապարտում է ֆրանսիական զրահամեքենաները Հայաստան ուղարկելու որոշումը, և Փարիզին մեղադրել էր «տարածաշրջանը ռազմականացնելու» համար: Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «սադրանք» որակեց Հայաստան զրահամեքենաներ ուղարկելը:
 
«Յուրաքանչյուր երկիր իր ինքնիշխանության և իրավազորության սահմաններում կարող է այլ երկրների հետ համագործակցել տարբեր ոլորտերում՝ միտված անվտանգային և պաշտպանական կարողությունների զարգացմանը», - նշել են ԱԳՆ-ում։
 
Հավելենք, որ Հայաստանին հասցեին մեղադրանքներ հնչեցնող Ադրբեջանը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, միայն 2023 թվականի նոյեմբերին 1,2 մլրդ դոլարի համաձայնագիր է կնքել Իսրայելից «Barak MX» ԶՀՀ–ի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու համար։

  • Կիսվել: