երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023-ին էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով՝ 114.914 դիմում. ՀՀ ԱԳՆ

2023-ին էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով՝ 114.914 դիմում. ՀՀ ԱԳՆ

2023 թ. ՀՀ ԱԳՆ և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները շարունակել են բնականոն ռեժիմով, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում մատուցել հյուպատոսական ծառայություններ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կարևոր է ընդգծել, որ հյուպատոսական գործունեության շարունակական թվայնացման արդյունքում ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են ստանում առավել արագ և որակյալ ծառայություններ՝ մասնավորապես հերթագրման, պետական վճարումների կատարման, անձնագրավորման և վերադարձի վկայականի ստացման գործընթացում:

Էլեկտրոնային վիզայի համակարգ է մուտքագրվել աննախադեպ թվով՝ 114.914 դիմում՝ 2022 թվականի հետ համեմատությամբ արձանագրելով 78% աճ:

Ընդհանուր առմամբ, ծառայություններ են մատուցվել 161.000 անձի:

Գազայի հատվածում զարգացումների պայմաններում ՀՀ կառավարության որոշմամբ՝ այլ գերատեսչությունների հետ համագործակցությամբ և տեղում մեր դիվանագետների աշխատանքի միջոցով կազմակերպվել է Թել Ավիվ - Երևան հատուկ չվերթը, որով ՀՀ են տեղափոխվել 149 ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայեր, այդ թվում՝ շուրջ 60 երեխա: 

  • Կիսվել: