ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ամփոփել է վերջին 10 օրերի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ բարձրաստիճան այցերը.

  •  Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի այց Հայաստան,
  •  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այց Թեհրան՝ մասնակցելու «3+3» խորհրդատվական հարթակի նիստին, հանդիպում նաև Իրանի նախագահի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ,
  • Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի պաշտոնական այց Հայաստան՝ որպես ՀՀ անկախացումից ի վեր Կանադայի ԱԳ նախարարի առաջին այց ՀՀ, և Կանադայի դեզիդենտ դեսպանության բացում,
  • Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի աշխատանքային այց Հայաստան. ԱԳ նախարարի մակարդակով առաջին այցը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո:

Այցերի օրակարգն ընդգրկել է ՀՀ երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, ՀՀ-ԵՄ գործընկերության, բազմակողմ հարթակներում փոխգործակցության, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների հասցեագրմանն առնչվող տարբեր հարցեր:

Կայացել են մամուլի ասուլիսներ՝ լրագրողների հետ հարցուպատասխաններով՝ միջազգային գործընկերների հետ համատեղ անդրադառնալով փոխադարձ, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Возможно, это изображение 3 человека, отдел новостей и текст

Возможно, это изображение 14 человек, помост и текст

Возможно, это изображение 4 человека, помост и текст «IRNA Payam Sani»

Возможно, это изображение 5 человек, Овальный кабинет и текст

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 5 человек и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 2 человека и текст

Возможно, это изображение 7 человек и текст

Возможно, это изображение 2 человека, Овальный кабинет и текст

 

  • Կիսվել: