հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ-ի վրա բարդելու հերթական օրինակն է. Զախարովա

ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը ՌԴ-ի վրա բարդելու հերթական օրինակն է. Զախարովա

Լավրովի հայտարարությանը ՀՀ ԱԳՆ արձագանքը Երևանի կողմից իր ռազմավարական սխալների մեղքը Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակն է։ Երևանի քաղաքականությունն այնպիսին է, որ պետք է գտնել մեղավորների: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ-ի՝ նախօրեին արված հայտարարությունը՝ կապված Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության հետ:

Զախարովան մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել «Երևանի անզիջողականության պատճառով սահմանային հսկողության հարցերում, որը պնդում էր, որ ռուս սահմանապահները գտնվեն երկու կողմում էլ՝ թե հայկական և թե ադրբեջանական»։

«Այսպիսով, Երևանը հրաժարվել է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայության կողմից երթևեկության վերահսկողությունից և փաստացի սառեցրել աշխատանքային խմբում մասնակցությունը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ավելի Լավրովն ասել էր. «Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ պայմանավորվածությունը»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: