շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» համաժողովին

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Տարածաշրջանային նոր իրողություն և «Խաղաղության խաչմերուկ»» փորձագիտական համաժողովին, որի շրջանակներում հավաքվել էին փորձագետներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և Թուրքիայից: Համաժողովին մասնակցել և բացման խոսքով են հանդես եկել նաև ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է նման հարթակների դերը ակադեմիական-հետազոտական համայնքների, ինչպես նաև կառավարությունների միջև երկխոսության ընդլայնման և առավել արդյունավետ որոշումների կայացմանն ուղղված քաղաքականության մշակման հարցերում:

Մնացական Սաֆարյանն անդրադարձել է Հյուսիսը Հարավին և Արևելքն Արևմուտքին կամրջելու Հայաստանի ներուժին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում արտացոլված՝ խաղաղ հարևանության և փոխկապակցված տարածաշրջանի վերաբերյալ Հայաստանի տեսլականը։

  • Կիսվել: