հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերվել էր ձախ երիկամի հիդրոնեֆրոզ. Նորածնին բարդ, բայց հուսադրող վիրահատություն է կատարվել

Հղիության ընթացքում պտղի մոտ հայտնաբերվել էր ձախ երիկամի հիդրոնեֆրոզ. Նորածնին բարդ, բայց հուսադրող վիրահատություն է կատարվել

Նկարից սիրուն աչուկներով նայող փոքրիկը Վանիկ Գինոսյանն է, ով ծնվել էր «Շենգավիթ» ԲԿ-ում: Հղիության ընթացքում Վանիկի մայրիկի հերթական հետազոտության ժամանակ պտղի մոտ հայտնաբերվել էր ձախ երիկամի հիդրոնեֆրոզ:

«Շենգավիթ» ԲԿ-ից հայտնում են, որ Վանիկի ծնվելուց հետո ախտորոշումը հաստատվեց: Երեխայի մոտ կար ձախ երիկամի հիդրոնեֆրոզ: Արդեն 3 ամսեկանում իրականացվեցին միզային համակարգի կոնտրաստային հետազոտություններ՝ ներերակային ուրեոգրաֆիա և միկցիոն ցիստոգրաֆիա:

«Հետազոտություններով պարզվեց, որ երեխայի մոտ առկա են համակցված ուրոլոգիական արատներ և՛ ձախակողմյան հիդրոնեֆրոզ, և՛ ձախակողմյան ուրեոտերոհիդրոնեֆրոզ, այսինքն մեզի արտահոսքի խանգարում միանգամից երկու մակարդակներում, ավազան-միզածորանային սեգմենտում և միզածորան- միզապարկային սեգմենտում:

Իրականացվեց երկու բարդագույն վերականգնողական վիրահատություն մանկական վիրաբույժ-ուրոլոգ Աշոտ Հովսեփյանի կողմից ՝ ավազան-միզածորանային սեգմենտի պլաստիկա և միզածորանի հատում ռեիմպլանտացիա միզապարկին հակառեֆլյուքսային փականի ձևավորվամբ:

Վիրահատությունը բարդ էր, սակայն արդյունքը հուսադրող: Այսօր Վանիկն իրեն հիանալի է զգում, առողջ՝ արատներն ամբողջությամբ շտկված, պատրաստ լիարժեք կյանքի»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: