ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Հետքա՞յլ, թե՞ մարտավարական մանեւրում. «Հայաստանի Հանրապետություն»

Հետքա՞յլ, թե՞ մարտավարական մանեւրում. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»  թերթը գրում է․

«Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է Անկարայի՝ հակամարտության լուծման համար Ուկրաինային «անհրաժեշտ աջակցություն» տրամադրելու պատրաստակամության մասին, երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտնում է, որ Թուրքիան չի սատարում հակամարտության մեջ գտնվող կողմերից ոչ մեկին։

Հասկանալի է, որ ռուս-ուկրաինական բախումը ունի երկուսից ավելի շահառու եւ Դոնբասում իրավիճակի սրումը ինչ-որ պահի կարող է դուրս գալ վերահսկողությունից՝ դրանից բխող լրջագույն հետեւանքներով։ Ըստ Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի ՝ Ռուսաստանը նախատեսում է ուկրաինական սահմանին իր զինված ուժերը հասցնել 56 գումարտակի տակտիկական խմբերի եւ 110 000 մարդու: Սահմանին արդեն իսկ կա 330 մարտական ինքնաթիռ եւ 240 ուղղաթիռ»:

Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: