երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ․ Լևոն Քոչարյանը՝ հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ․ Լևոն Քոչարյանը՝ հոր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն քոչարյանն անդրադարձել է այսօր դատարանի կողմից հրապարակված որոշմանը՝ Քոչարյանի և մյուսների նկատմամբ 301 հոդվածով հետապնդումը դադարեցնելու փաստով։
 
Նա, մասնավորապես, նշել է․
 
"ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից:
 
Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց":

  • Կիսվել: