չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հետաքրքիր դրվագ Փաշինյան-Ալիև հանդիպումից. Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ աշխարհի քարտեզին գոյություն չուներ Ադրբեջան անունով պետություն

Հետաքրքիր դրվագ Փաշինյան-Ալիև հանդիպումից. Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ աշխարհի քարտեզին գոյություն չուներ Ադրբեջան անունով պետություն

Գերմանիայի Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի համատեղ քննարկում երկու առաջնորդների մասնակցությամբ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այս առիթով հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, հղում անելով պատմական աղբյուրների։

Ալիեւը հայտարարեց, որ 19-րդ դարում Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով Ղարաբաղյան խանությունը մտել է Ռուսական կայսրության կազմի մեջ, եւ պայմանագրերում չի հիշատակվել Ղարաբաղի հայ բնակչությունը։ Դրանից հետո խոսք վերցրեց Հայաստանի վարչապետը և պատասխանելով Ալիևին ասաց․ "Ես չէի ցանկանա, որ Իլհամ Ալիևն այդքան խորը մտնի պատմության մեջ, որովհետև երբ հայոց թագավոր Տիգրան 2-րդ Մեծը բանակցություններ էր վարում հռոմեական զորավար Պոմպեոսի հետ, Հարավային Կովկասում և աշխարհում գոյություն չուներ Ադրբեջան կոչվող որևէ պետություն: Այդ պատճառով խորհուրդ չէի տա Ալևին այդքան խորանալ պատմության մեջ, այլապես ես կարող եմ ավելի հեռուն գնալ՝ մեր թվարկությունից առաջ", — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետ երկու երկրների ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։ ՀՀ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Իլհամ Ալիեւը հնարավոր է համարել, որ հակամարտությունը կարող է կարգավորվել փուլ առ փուլ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: