շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հերթով զանգել եմ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին և ասել՝ տվեք այն անունը, որ իբրև թե պարտադրել է գալ «ՔՊ»-ի քարոզարշավին․ պատգամավոր

Հերթով զանգել եմ դպրոցների, մանկապարտեզների տնօրեններին և ասել՝ տվեք այն անունը, որ իբրև թե պարտադրել է գալ «ՔՊ»-ի քարոզարշավին․ պատգամավոր

Ես վրդովմունքով զանգել եմ հերթով դպրոցների, մանկապարտեզների, մշակութային հաստատությունների տնօրեններին  և ասել եմ՝ տվեք այն անունը, որ իբրև թե պարտադրել է գալ «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին, և այդ մարդիկ ինձնից են իմացել այդ լուրը:  Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին:

Նա բոլորին հորդորեց նման երևույթների ի հայտ գալու դեպքում պատմել, թե ինչ է եղել իրականում: «Իմ և իմ քաղաքական թիմի հանձնառությունը՝ ընտրությունների և ընտրական գործընթացների վերաբերյալ չեն փոխվել, իմ կոնտակտները հրապարակված են, եթե նման խնդիրներ լինեն՝ կարող եք զանգել»,- ասաց նա:

  • Կիսվել: