հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հերթական ընդվզումը պետք է լինի այս իշխանությունների դեմ, այս անգամ շատ ավելի պատրաստված․ Ռուստամյան

Հերթական ընդվզումը պետք է լինի այս իշխանությունների դեմ, այս անգամ շատ ավելի պատրաստված․ Ռուստամյան

Հերթական ընդվզումը պետք է լինի այս իշխանությունների դեմ, այս անգամ շատ ավելի պատրաստված, մինչև հիմա այդ պատրաստվածությունը չենք կարողանում ունենալ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Ծայրահեղ միջոցների կարիք չկա, եթե ժողովուրդը մեծ քանակով պատրաստակամ դուրս գա փողոց, ոչ թե պասիվ ներկայության մասին է խոսքը, այլ ակտիվ անհնազանդության մակարդակի մասին է խոսքը, այս իշխանությունները չեն կարող դիմանալ»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամկետներ չի կարող նշել:

«Բոլորս էլ այդ մասին մտածում ենք, մեր սխալները տեսնելով ուզում ենք շտկել, բայց ամեն անգամ փողոց դուրս չգանք ու հասնենք էլի նույն կետին:

Եթե ինձնով լինի, երեկ արդեն ուշ էր, բայց ժողովրդի մեծ մասը դեռ այդ մտքին չէ: Բայց տենդենցը նկատվում է, մարդիկ հասկանում են, թե ուր է տանում այս իշխանությունը»,- ընդգծեց Ռուստամյնը:

Հարցին՝ ՀՅԴ-ն իր գործիքակազմում ինչ-որ պահի ռադիկալ քայլերի գնալու պլաններ ունի՞, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Ոչ: Ռադիկալ քայլ ասածը ի՞նչ նկատի ունեք: Մենք մեր ռեսուրսը, անգամ մեր կյանքի գնով պատրաստ ենք դնել, այո, ֆիզիկական: Դե հիմա տեսեք՝  ովքեր են հալածվում, ովքեր են բանտերում, դաշնակցականները: Ու՞ր էր այդ մակարդակի ակտիվության ասենք հինգ-վեց հազար մարդ ունենայինք, որ պատրաստ են մինչև  դատ, մինչև մահ պայքարել իրենց իրավունքների համար»:

  • Կիսվել: