ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հերթական սուտն էր տարածվում, և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ. փաստաբան (տեսանյութ)

Հերթական սուտն էր տարածվում, և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ. փաստաբան (տեսանյութ)

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ մինչ այժմ կեղծ տեղեկություն էր, Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: 
 
Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Տեղադրում եմ մանրամասն արձագանքս: Այս ողջ ժամանակահատվածում հերթական սուտն էր տարածվում և Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ: Դատական ակտը ստացել ենք մարտի 17-ին, իսկ մարտի 18-ին արդեն դիմել ենք Քննիչին, որ թույլտվություն ստանանք և Սամվել Կարապետյանի խոսքը փոխանցենք հանրությանը: Գործադիր իշխանության ղեկավարը կարծես ակնարկում է, որ պետք է անտեսենք դատարանի որոշումը, բայց դա նույնիսկ Սոմալիում ընդունված չէ, բայց հետաքրքիր էր: Ի դեպ մարտի 19-ին Քննչականը պատասխանել է Գործադիր իշխանության ղեկավարին, ԶԼՄ-ներին, որ բավարարել են մեր միջնորդությունը, բայց ես դեռևս որոշումը չեմ ստացել: Մյուս հանգամանքներին ևս անդրադարձ կատարել եմ՝ մեր ձևով:
 
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…՛՛:
 
Ավելի վաղ հայտնել էինք, ոչ Սամվել Կարապետյանին թույլատրվել է Facebook-ում տեսաուղերձ հրապարակել:

 

 

  • Կիսվել: