Հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը
Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը հայտնում է, որ
հերթական անգամ վանդալիզմի է ենթարկվել Անվերջության ժապավեն հուշարձանը՝ անհայտ անձիք հուշարձանի վրայից գողացել են պղնձաձույլ մասերը։Նշենք նաև որ տարեսկզբից ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ, վերջինս ամբողջությամբ քանդվել էր նման դեպքերի պատճառով։
«Հարգելի հայրենակիցներ խնդրում և զգուշացնում ենք զերծ մնալ նմանատիպ գործողություններից,հուշարձանների վանդալիզմի ցանկացած դրսևորումներ դատապարտելի են և քրեորեն պատժելի»,- հայտնում են ծառայությունից։



