երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Նիկոլ Փաշինյանը 28 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Իտալիա գործուղման

Նիկոլ Փաշինյանը 28 հոգանոց պատվիրակությամբ մեկնում է Իտալիա գործուղման

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Իտալիայի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Ըստ այդ որոշման՝ պաշտոնական այցը տեղի է ունենալու նոյեմբերի 20-22-ին (նոյեմբերի 20-ին՝ Վենետիկ, նոյեմբերի 20-21-ը՝ Միլան, նոյեմբերի 21-22-ը՝ Հռոմ)։ Պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք։

Նիկոլ Փաշինյանի գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի վարչապետի պարտականությունների կատարումը դրվում է Տիգրան Ավինյանի վրա:

 Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

  • Կիսվել: