ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հերիքնազ Տիգրանյանն ընտրվեց կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

Հերիքնազ Տիգրանյանն ընտրվեց կորոնավիրուսի քննիչ հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշեց, որ խմբակցության կողմից դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 1-ին որոշում է կայացվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին։ Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին նրա թեկնածությանը։

Հանձնաժողովի հերթական նիստերը կկայանան ԱԺ քառօրյային հաջորդող երկուշաբթի օրերին։ Հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը նկատեց՝ ինչ-որ պահից սկսած արտահերթ նիստերն ավելի շատ են լինելու։

  • Կիսվել: