երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տակ․ Փաշինյանը՝ բողոքող մսավաճառներին

Հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տակ․ Փաշինյանը՝ բողոքող մսավաճառներին

Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց: Հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված:

Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոններ տպավորիչ քանակի տակ:

Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»,- գրել է վարչապետը:

Նշենք, որ այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել էին անասնապահները, որոնք նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, սակայն պայմաններ չի ապահովում։

  • Կիսվել: