երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին

Հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ սահմանային իրավիճակի մասին

Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ իրականում առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել:

՛՛Նա վստահաբար իրավիճակի մասին տեղեկացված է, Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակված է նախորդ տարվա դեկտեմբերից, ՌԴ նախագահի հետ այդ օրվանից տասնյակ զրույցներ ենք ունեցել: Ցավոք, մեր վերջին խոսակցությունից ի վեր իրադրությունը չի փոխվել՛՛,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներին, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, նրանց փոխանցի այդ ինֆորմացիան։

 

  • Կիսվել: