երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Հայտնի են զենքի հիմնական արտահանող երկրները․ SIPRI-ի զեկույցում նշվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի մասին

Հայտնի են զենքի հիմնական արտահանող երկրները․ SIPRI-ի զեկույցում նշվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի մասին

Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը հրապարակել է 2015-2019 թվականներին զենքի հիմնական արտահանող երկրների վերաբերյալ զեկույցը։ ԱՄՆ-ը և Ռուսաստանը դարձել են զենքի հիմնական արտահանողները: Այս մասին նշված է SIPRI-ի (Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտ) զեկույցում:

Ռուսաստանի ռազմական արտահանման ցուցանիշը նշված ժամանակահատվածում կազմել է համաշխարհային ծավալի 21 տոկոսը: Ռուսական զենքի հիմնական գնորդներն են (55 տոկոս)  Հնդկաստանը, Չինաստանը և Ալժիրը: Ընդհանուր առմամբ, Մոսկվան զենք է վաճառել 47 երկրի:

Միացյալ Նահանգների ռազմական արտահանման մասնաբաժինը հինգ տարվա ընթացքում աճել է 23 տոկոսով և կազմել համաշխարհային ծավալի 36 տոկոսը: Վաշինգտոնը զենք է մատակարարել 96 երկրի՝ հիմնականում Մերձավոր Արևելք՝ Սաուդյան Արաբիա:
 

Զեկույցում նշվում է Հայաստանի և Ադրբեջանի մասին: Մասնավորապես ասվում է, որ 2015-19 թվականներին երկու երկրների միջև ռազմական բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կողմերն ավելացրել էր գնող զենքի ծավալները:

Եթե Հայաստանի դեպքում գրեթե ամբողջ զենքը ձեռք է բերվում Ռուսաստանից, Ադրբեջանի դեպքում Ռուսաստանից ձեռք բերված զենքը կազմում է ընդհանուր ծավալի 31 տոկոսը: Իսկ առաջին տեղում Իսրայելն է՝ 60 տոկոսով:

Ֆրանսիայի և Գերմանիայի ռազմական արտահանումը ևս աճել է՝ համապատասխանաբար 7,9 և 5,8 տոկոսով:

  • Կիսվել: