երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայտնի է, թե քանի մարդ է ստորագրել «Հայաքվեի» նախաձեռնությունը. «Հրապարակ»

Հայտնի է, թե քանի մարդ է ստորագրել «Հայաքվեի» նախաձեռնությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթվանից «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը: Այսօր նախաձեռնողները հանդես են գալու հաշվետվությամբ՝ տեղեկացնելով, թե քանի մարդ է ստորագրել նախաձեռնության շրջանակներում։

Երեկ երեկոյան բոլոր տեղամասերից տվյալներ են հավաքագրել, հաշվարկել: Մեզ հայտնի դարձավ, որ հինգ աշխատանքային օրվա հաշվարկով, Երեւանում եւ որոշ մարզերում մոտ 15 հազար մարդ է ստորագրել:

Հիշեցնենք՝ «Հայաքվե» նախաձեռնությունը մտադիր է հանդես գալ օրենսդրության փոփոխության պահանջով. որով խիստ պատիժ՝ 10-15 տարի, կսահմանվի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու որոշում կընդունեն: Որպեսզի օրենսդրական նման փոփոխություն լինի, պետք է 50 հազար քաղաքացու ստորագրություն:

Օրենքը 60-օրյա ժամկետ է նախատեսում: ԿԸՀ-ն որոշել է այդ ժամկետը նշանակել 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը: Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։ Եթե խորհրդարանը մերժի, հաջորդ քայլը 300 հազար ստորագրությամբ հարցը հանրաքվեի կդրվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: