կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա. Գեղամ Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա. Գեղամ Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումը» քննարկում է վերջին զարգացումները՝ կապված արտահերթ ընտրությունների նշանակման հետ։ Այս մասին հայտնել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

ՀՓՇ-ն խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարության մասով պաշտոնական դիրքորոշմամբ հանդես կգա: Սակայն 17+-ի ֆորմատի 2 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքը» արդեն հայտարարել են ընտրություններին մասնակցելու մասին։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ընտրությունները կանցկացվեն ս․թ․ հունիսի 20-ին։

Հիշեցնենք սակայն, որ ՀՓՇ-ն մինչ այս հանդես էր գալիս ներկայիս իշխանությունների օրոք արտահերթ ընտրությունների անցկացման բոյկոտի օրակարգով՝ նշելով, որ միակ ընդունելի տարբերակը Փաշինյանի հեռացումն է և Վազգեն Մանուկյանի նշանակումը վարչապետի պաշտոնում։

  • Կիսվել: