ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր տարածքներում շինաշխատանքները շարունակվում են

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր տարածքներում շինաշխատանքները շարունակվում են

Շինարարական աշխատանքները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի նոր տարածքներում շարունակվում են: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամից:

«Հիշեցնենք, որ հիմնադրամը հետևողականորեն աջակցում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին` հատուկ հոգածության տակ առնելով մեր քաջ զինվորականներին: Հիմնադրամի ու կենտրոնի միջև կնքվել է նվիրաբերության 180 միլիոն ՀՀ դրամի (351 հզր 350 ԱՄՆդոլար) պայմանագիր։

Հիմնադրամի միջոցներով վերանորոգվող տարածքներում կգործեն 60-70 նոր հիվանդասենյակ, ֆիզիոթերապիայի, էրգոթերապիայի նոր մարզադահլիճներ, ցավի կառավարման սենյակ, ժամանակակից պրոթեզարան, էքսպրես լաբորատորիա:

Արդյունքում կենտրոնը կկարողանա սպասարկել կրկնակի թվով ավելի զինվորի»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում:

  • Կիսվել: