հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին. Հակոբյան

«Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին. Հակոբյան

«Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Ես ձեզ վտահեցնում եմ, որ «Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողի Փաշինյանի թիմին, անգամ եթե խաղա առանց դարպասապահի: Այսինքն մենք ունենք շատ հարուստ եւ փոխլրացնող ուղեղային թիմ՝ իրենց անցած ճանապարհի, փորձի առումով: Սա դաշտում բացառիկ է լինելու:

Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների վերաբերյալ դեռևս աշխատանքներ են իրականացվում, և երբ ընտրությունների վերաբերյալ հրամանագիրը լինի, դրանք կհրապարակվեն», - ասաց Հակոբյանը։

Ավելի վաղ Հակոբյանը նշել էր, որ «Հայրենիք» կուսակցությունը որոշել է սկսել ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացը: 

  • Կիսվել: