չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Հայրենիք»-ը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա տարաձայնությունները, ամբողջ կազմով համախմբված է ՀՀ-ի և Արցախ

«Հայրենիք»-ը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա տարաձայնությունները, ամբողջ կազմով համախմբված է ՀՀ-ի և Արցախ

«Հայրենիք» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Վաղ առավոտից ադրբեջանական կողմը Արցախի շփման գծի ողջ երկայնքով սանձազերծել է ռազմական գործողություններ, որին հայկական Զինված Ուժերը տվել և տալիս են արժանի հակահարված։

«Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Հայկական Զինված Ուժերը եղել են և շարունակում են մնալ ամենամարտունակը տարածաշրջանում: Մենք հաղթել ենք նախորդ բոլոր պատերազմներում, #հաղթելուենք նաև հիմա՛՛:

 

  • Կիսվել: