երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
ԱԹՍ–ի հարձшկման հետևանքով Բրյանսկի մերձակայքում կամուրջ է փլուզվել

ԱԹՍ–ի հարձшկման հետևանքով Բրյանսկի մերձակայքում կամուրջ է փլուզվել

Ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից հետո Բրյանսկի մարզում կամուրջ է փլուզվել, 10 վագոն և 18 բաց բեռնատար վագոններեր դուրս են եկել գծերից։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

Ունեչսկի շրջանում հարձակման հետևանքով 18 դատարկ բաց բեռնատար վագոններ են ռելսերից դուրս ընկել, ոչ ոք չի տուժել։

«Դյատկովո-Լյուդինովո հատվածում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով փլուզվել է կամրջի մի մասը, 10 վագոն դուրս է եկել գծերից: Տուժածներ չկան», – գրել է Կովալչուկը Max–ում:

Նա հավելել է, որ Ունեչսկի շրջանում հարձակման հետևանքով 18 դատարկ բաց բեռնատար վագոններներ են ռելսերից դուրս ընկել, ոչ ոք չի տուժել։ Ընդգծվում է, որ Ռոսգվարդիայի աշխատակիցների կողմից դեպքի վայրի զննությունից հետո վերականգնողական աշխատանքներ կսկսվեն։

Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը նաև հայտնել է, որ երկաթուղային գծերի վնասմամբ ևս մեկ հարձակում է տեղի է ունեցել Նավլինսկի շրջանում, գնացքների շարժը չի խաթարվել, տուժածներ չկան։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

  • Կիսվել: