Իրանի կողմից ամերիկյան ռազմանավի վրա հարձակման հետևանքով 8 ծովային հետևակային է վիրավորվել. NBC
Հորմուզի նեղուցում ԱՄՆ Ռազմածովային ուժերի նավին իրանական թևավոր հրթիռի հարվածից հետո ամերիկյան ծովային հետևակի ութ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ զինվորականները կարող էին գանգուղեղային վնասվածքներ ստանալ. նրանց մոտ նկատվել են ուղեղի ցնցման ախտանիշներ, այդ թվում՝ գլխացավեր։ Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին։
Ինչպես ավելի վերջերս հայտարարել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, ագրեսիայի դեպքում Իրանը նոր զինատեսակներով կսկսի հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան նոր օբյեկտներին։ Մոհեբին ընդգծել է, որ փոփոխությունները վերաբերելու են պատերազմի աշխարհագրությանը, ինչպես նաև կիրառվող սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։



