Հայտնի է դարձել Մեսսիի կարիերան ավարտելու հնարավոր ժամկետը
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ տարվա ավարտից հետո, հայտնում է Footyheadlines-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա ֆուտբոլիստը դիտարկում է 2026 թվականի ավարտից հետո խաղադաշտից հեռանալու հնարավորությունը։ Այդուհանդերձ, տեղեկությունը հաստատված չէ․ խոսքը միայն այն տարբերակի մասին է, որը Մեսսին, ըստ հրապարակման, քննարկում է։
Սեպտեմբերի 28-ին Մեսսին գոլ է խփել «Կոլումբուս Քրյուի» դեմ MLS-ի խաղում։ Հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ֆուտբոլիստը պետք է ազգային հավաքականի կազմում հրաժեշտի հանդիպում անցկացնի Բենինի ընտրանու դեմ։
2026 թվականի աշխարհի առաջնությունում Մեսսին խփել է ութ գոլ և դարձել երկրորդը՝ Կիլիան Մբապեից հետո, որի հաշվին տասը գոլ է։ Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթել է Արգենտինային։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի երկրորդ հատվածում միակ գոլը խփել է «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերրան Տորեսը։
ԱՄՆ-ի «Ինտեր Մայամի» տեղափոխվելուց առաջ Մեսսին հանդես է եկել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենում» և իսպանական «Բարսելոնայում»։ Կատալոնական ակումբի կազմում նա չորս անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, ինչպես նաև երեքական անգամ դարձել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։


