երկուշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2026
Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից, գրում է «Փաստինֆոն»

ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։

ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։

Նշենք, որ նույն օրը ԲԴԽ-ում կքննվի նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։

  • Կիսվել: