կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Հայրենիք» կուսակցության անդամը բերման ենթարկվեց

«Հայրենիք» կուսակցության անդամը բերման ենթարկվեց

Ազգային ժողովի մոտ քաղաքացիների ակցիայի ընթացքում բերման ենթարկվեց "Հայրենիք" կուսակցության անդամ Տիգրան Կուչատյանը:

Ոստիկանները քաղաքացուց պահանջում էին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը, սակայն վերջինս պնդում էր, որ չի խանգարում երթևեկությանը:

Մի քանի րոպե բանավեճից հետո քաղաքացուն բերման ենթարկեցին:

Հավելենք, որ այս պահին Ազգային ժողովի մոտ մեծ թվով ոստիկաններ կան: Նրանք ավելի շատ են, քան՝ ցուցարարները:

Հայրենքի փրկության շարժման բողոքի ակցիային հետևեք ուղիղ հեռարձակմամբ։

 

  • Կիսվել: