ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան

Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը երբեք չի դադարելու. Մնացականյան

ՀՀ կառավարությունը փորձում է տարբերակներ գտնել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և աշխարհի մի շարք երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոգեկոչելու համար։ Այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հարցին։

Մնացականյանը, մաասնավորապես, նշեց. «Հայոց ցեղասպանության ճանաչման, արդարության համար պայքարը երբեք չի դադարելու։ Հիմա աննախադեպ, անսովոր պայմաններ են, բայց այս ամբողջ ընթացքում հայ ժողովրդին որևէ հանգամանք չի կանգնեցրել արդարության համար այս կարևոր պայքարում։ Այս տարի ևս մենք կգտնենք տարբերակ, թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս։ Հայոց ցեղասպանությունը եղել և մնում է գերակա ուղղություններից մեկը արտաքին քաղաքականության մեջ»:

  • Կիսվել: