երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության թանգարանը ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին

Հայոց ցեղասպանության թանգարանը ԱՄՆ-ի նախագահին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին

 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակի պատասխանն ակնկալում է ստանալ ապրիլի 24-ին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ դա կարևոր քայլ կլինի Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործում: 

«Պաշտոնապես տեղեկացվել ենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը տեղ հասել է: Պատասխանն ակնկալում ենք ապրիլի 24-ին: ԱՄՆ նախագահի ճանաչումը մեծ բան է փոխելու, որովհետև ԱՄՆ-ն աշխարհի գերհզոր պետություն է, ՆԱՏՕ-ի առաջատար անդամներից է:

Հույս ունեմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կունենա շարունակություն առանձին օրենքների, առանձին սանկցիաների տեսքով այն պետության նկատմամբ, որը 100 տարի առաջ իրականցրել է ցեղասպանություն, և որը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը մեր օրերում: Այսինքն՝ այդ պետության վերաբերմունքում ոչինչ չի փոխվել Հայաստանի հանդեպ: Մենք դա տեսանք վերջին պատերազմի ժամանակ, երբ նպատակաուղղված ագրեսիվ քաղաքականություն էր տարվում Հայաստան պետության դեմ: Կարծում եմ, որ դա (խմբ. Ցեղասպանության ճանաչումը- խմբ.) սաստելու նման մի բան կլինի»,- ասաց Հարություն Մարությանը:

  • Կիսվել: