ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Հայոց  Արծիվները»  զգուշացնո՛ւմ է  Փաշինյան  Նիկոլին․ Հայտարարություն

«Հայոց Արծիվները» զգուշացնո՛ւմ է Փաշինյան Նիկոլին․ Հայտարարություն

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյանը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ Փաշինյան Նիկոլի անօրինական գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ։
 
««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային Քրիստոնյա կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է Հայաստանում սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգայի Ժողովի արտահերթ ընտրությանը՝ վստահ լինելով, որ այն կազմակերպվելու է բացառապես օրենքի տառին համապատասխան: Սակայն, վերլուծելով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, հատկապես, որ սույն թվականի ապրիլի 25-ին Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Փաշինյան Նիկոլը, բայց միևնույն ժամանակ ապօրինաբար մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, ակնհայտ է, որ Փաշինյան Նիկոլը գնում է ընտրության՝ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով:
 
Փաշինյան Նիկոլի անօրինական այս գործողություններն արտահերթ ընտրությունում կարող են ունենալ ողբերգական հետևանքներ, իսկ հետընտրական գործընթացները կարող են ընթանալ քաղաքացիական բախումներով՝ ընդհուպ մինչև արյունահեղություն:
 
Գիտակցելով վերոնշյալ անխուսափելի վտանգները, քաղաքացիական հնարավոր պատերազմն ու արյունահեղությունը՝ պահանջո՛ւմ և զգուշացնո՛ւմ ենք Հայաստանի վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթած և ժամանակավոր զբաղեցնող Փաշինյան Նիկոլին. մտքովդ անգամ չանցնի ընտրակաշառք բաժանել և արտահերթ ընտրության արդյունքները կեղծել, այլապես հետընտրական փողոցային անկանխատեսելի բողոքների արդյունքում ծնվելիք քաղաքացիական պատերազմի, արյունահեղության ամբողջ պատասխանատվությունը կրելու ես դու»,- ասվում է  հայտարարության մեջ։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: