շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայկական լոբբին չեզոքացնելու մասին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ քննարկումները սովորական են․ Թուրքագետ

Հայկական լոբբին չեզոքացնելու մասին Թուրքիայի նախագահի գլխավորությամբ քննարկումները սովորական են․ Թուրքագետ

Հայկական լոբբիին չեզոքացնելու մասին խորհրդակցություններ, որոշումներ թուրքական իշխանությունները միշտ են կայացնում, InfoPort.am-ի հետ զրույցում ասա թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ մեկնաբանելով այսօր թուրքական աղբյուրների տարածած տեղեկությունը, թե Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցությունում քննարկվել են հայկական լոբբին չեզոքացնելու մասին հարցեր։

Ըստ Իսպիրյանի, այդ խորհրդակցությունը սովորականներից է, որոնցում ժամանակ առ ժամանակ քննարկվում է հայկական լոբբիի գործունեության հակազդեցությունը։

Մեր հարցին, թե իսկ ի՞նչ է անում հայկական լոբբին, ինչը անհանգստացրել է Թուրքիայի ղեկավարությանը, թուրքագետը պատասխանեց․ «Աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններում հակաթուրքական նախագծեր են առաջ քաշում, Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծեր են առաջ քաշում, աջակցում են հակաթուրքական տարբեր նախաձեռնություններին, տարբեր երկրներում հակաթուրքական ակցիաներ են իրականացնում»։

  • Կիսվել: