Դուք մեզ կտեսնենք խաղադաշտում պայքարելիս. Մելիքյան
«Մեր ցանկությունն այն է, որ հաղթենք առաջիկա խաղում: Չեմ ուզում խոսել խնդիրների ու կորուստների մասին: Ազգային թիմում հրաշալի մթնոլորտ է»,-ասուլիսում ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը՝ մեկնաբանելով Ազգերի լիգայի նոր ընտրական փուլի առաջ)ին հանդիպումը Լատվիայի ընտրանու հետ;
նա վստահեցրեց, որ ֆուտբոլասերներն լիգայի առաջիկա խաղում կտեսնեն այն հավաքականին, որը մարտական է տրամադրված;
«Դուք մեզ կտեսնենք խաղադաշտում պայքարելիս, մենք էլ ձեզ ենք ուզում տեսնել՝ լեփ-լեցուն մարզադաշտ»,-ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով` թե՛ հավաքականը, թե՛ երկրպագուներն այժմ հաղթանակի կարիք ունեն:
«Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ: Ունենք խաղային պլան: Խնդիրը 4 խաղի համար պաշար ունենալն է: Մենք ունենք ներքին վստահություն: Եթե չստացվի հաղթել, ապա մենք պրոֆեսիոնալներ ենք, չեն վհատվելու, շարժվելու ենք առաջ»,-հայտարարեց Մելիքյանը:
Ֆուտբոլի Ազգերի լիգայի նոր մեկնարկող ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սեպտեմբերի 25-ին ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհյուրընկալի Լատվիային:



