ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
 ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ

Եվրամիության ներքին շուկան մրցակցային և խիստ կարգավորված է, այնտեղ հայաստանյան արտադրանքի համար հարմարավետ պայմաններ չեն լինի, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Խիստ իրականությունն այն է, որ ԵՄ ներքին շուկան շատ մրցակցային և կարգավորված է, այնտեղ հաստատ գրկաբաց չեն սպասելու հայաստանյան արտադրանքին», - ասել է Մասլեննիկովը։

Միևնույն ժամանակ, դիվանագետը հիշեցրել է, որ ԵՄ անդամակցությանը թեկնածու երկրները, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող են սպասել ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով։

  • Կիսվել: