կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայկական կողմը պետք է դիտարկի եւ հասկանա «3+3» բանակացային ձեւաչափի հնարավորությունները․ Ալեքսանյան

Հայկական կողմը պետք է դիտարկի եւ հասկանա «3+3» բանակացային ձեւաչափի հնարավորությունները․ Ալեքսանյան

Հայկական կողմը պետք է դիտարկի եւ հասկանա «3+3» բանակացային ձեւաչափի հնարավորությունները։ Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ պատասխանելով Հայաստանին այդ ձեւաչափի պարտադրման հնարավորության մասին հարցին։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հասկանալ դրա հնարավոր նպատակահարմարությունը։

«Մենք հիմա գտնվում ենք վերլուծության փուլում։ Ընդ որում՝ արժե հիշեցնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից արդեն հայտարարել է այն մասին, որ անհրաժեշտ է, սկզբի համար, ձեւավորել այդ ձեւաչափի մասին ավելի լավ պատկերացում, հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ կողմեր են ներգրավված, ինչ շահեր են հետապնդվելու, եւ միայն դրանից հետո արդեն ձեւավորել սեփական պատկերացում վերոնշյալ ձեւաչափի մասին»,- ասաց Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին, Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ բանակցությունների արդյունքներով, հայտարարել էր այն մասին, որ Իրանի պաշտոնակցի հետ քննարկել է «3+3» բանակցային ձեւաչափի ստեղծման նախաձեռնությունը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ներգրավմամբ։ Խոսքը մասնավորապես տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին է։

  • Կիսվել: