երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Հայկական կողմն անտեսում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայկական կողմն անտեսում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում այսօրվա ելույթին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե ՛՛ՀՀ-ն ևս մեկ անգամ ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբերյալ վերջին ութ ամիսների ընթացքում պնդումները՝ անդրադառնալով Բրյուսելում ղեկավարների մակարդակով հանդիպմանը՛՛:

Դա, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ՛՛ցույց է տալիս Հայաստանի մտադրությունը՝ խոչընդոտելու խաղաղության պայմանագրի բանակցություններին՛՛։

Բացի այդ՝ նշվում է, թե Լաչինի անցակետը, իբր, տեղադրվել է ՛՛միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև ադրբեջանական օրենսդրության շրջանակում, և միջանցքի փակ լինելու մասին պնդումները սուտ են՛՛։

՛՛Այն փաստը, որ հայկական կողմն անտեսում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքը, թե Ադրբեջանի կողմից առաջարկվող Աղդամի ճանապարհը, որը կարևոր է բեռնափոխադրումների համար, վկայում է, որ տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումն անհիմն է, և որ Հայաստանը մտադիր է շարունակել անօրինական գործունեությունն Ադրբեջանի տարածքում՛՛,-նշված է Բաքվի ԱԳՆ հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: