կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայկական հողը Հայրենական պատերազմում տվել է զորահրամանատարների և ռազմածովային հրամանատարների մի գալակտիկա. ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ

Հայկական հողը Հայրենական պատերազմում տվել է զորահրամանատարների և ռազմածովային հրամանատարների մի գալակտիկա. ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ

Մենք միշտ կհիշենք, որ հենց Հայրենական մեծ պատերազմի վետերաններն են ջախջախել նացիզմը, փրկել իր երկիրն ու ամբողջ աշխարհն այդ բարբարոսական ուժից: Այս մասին Երևանում Ռուսաստանի դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շերբակովը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Համաշխարհային այս հակամարտությունում ԽՍՀՄ բազմաթիվ ազգությունների զինվորներ կանգնած էին ուս ուսի։ Իհարկե, հաղթանակի հարցում իրենց ներդրումն ունեն նաև հայերը, որոնց հատուկ էր նվիրումը, սերը հայրենիքի և ազատության հանդեպ:

Հայկական հողը տվել է զորահրամանատարների և ռազմածովային հրամանատարների մի գալակտիկա, այդ թվում՝ նավատորմի ծովակալ Իսակովը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Բաբաջանյանը, մարշալներ Բաղրամյանը և Խանփերյանցը։ Վետերանների սխրանքը հիանալի օրինակ է բոլորի համար, ովքեր պաշտպանում են իրենց հայրենիքն արտաքին սպառնալիքներից՛՛:

 

  • Կիսվել: