կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայկական հետքը Հայկական լեռնաշխարհից ջնջելու Ադրբեջանի փորձը չի հաջողվելու. Ալեն Սիմոնյան

Հայկական հետքը Հայկական լեռնաշխարհից ջնջելու Ադրբեջանի փորձը չի հաջողվելու. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը սիրում է ասել, որ ինքը մուլտիկուլտուրալ երկիր է, բայց համառորեն ջնջում է ամեն հայկականը՝ սկսած հայերի էթնիկ զտումից, վերջացրած հայկական եկղեղեցիների ու շինությունների վերացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«էլի տեղեր են եղել, որ փորձել են ջնջել հայկական պատմական ներկայությունը, բայց հետո հասկացել են, որ դա միայն վնաս է բերում երկրի վարկանիշին: Համաշխարհային պատմությունը չես կարող խմբագրել մեկ օրվա մեջ, գոյություն ունեն ընդհանուր պատմական սկզբունքներ, որոնք բոլորի համար նույնն են: Շաքար ասելով բերանդ չի քաղցրանա: Անընդունելի եմ համարում հայկական հետքը, հայկական պատմությունը հայկական լեռնաշխարհից ջնջելու փորձերը»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա կոչ արեց 30 տարվա օկուպացիաների մասին խոսելու, հայկական կողմը տարբեր պատմական քարտեզներ բերելու փոխարեն, նստել եւ քննարկել ապագան. «Հերիք է, պետք է դադար տալ, պետք է ապագայի մասին խոսել: Թող իրենց ջանքն օգտագործեն ապագա կառուցելու եւ տարածաշրջանում խաղաղություն բերելու վրա: Սա չի կարող հավերժ տեւել»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: