հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Հայկական արտադրանքը կներկայացվի Կալիֆորնիայում սպասվող ցուցահանդեսում

Հայկական արտադրանքը կներկայացվի Կալիֆորնիայում սպասվող ցուցահանդեսում

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության հովանու ներքո «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ը, «Հայ-ամերիկյան բիզնեսի զարգացման խորհուրդ»-ը, «Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը» 2022թ մայիսի 2-9-ն իրականացնում են Կալիֆորնիայում «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղեկացնում է, որ նախագծի շրջանակում իրականացվելու է ցուցահանդես և համաժողով։

Ցուցահանդեսը հնարավորություն կտա հայ արտադրողներին, ինչպես նաև ծառայություններ մատուցող ընկերություններին իրենց արտադրանքը/ծառայությունները ներկայացնել ամերիկյան մեծ շուկայում։

Ցուցահանդեսին կմասնակցի ինչպես հայ համայնքը, այնպես էլ ամերիկյան մատակարար ընկերություններ ՝ ամերիկյան խոշոր խանութ-ցանցերի ներկայացուցիչներ:

  • Կիսվել: