Հայկ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի մասին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր գրառմամբ անդրադարձել է արդեն նախկին գլխավոր ճարտարապետի Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրվան։
Նա, մասնավորապես, նշել է․
«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։
Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարեւոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»։


