հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք. Իմքայլական պատգամավորը՝ Հայկ Մարությանին և Արթուր Մեսչյանին

Ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք. Իմքայլական պատգամավորը՝ Հայկ Մարությանին և Արթուր Մեսչյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ճարտարապետ Արթւոր Մեսչյանին։

Նա, մասնավորապես, նշել է․

«Արդեն հոգնեցինք անտեղի պայքարելուց։ Պարոն Մարության, Մեսչյան ես ավելին էի սպասում ձեզանից, քան ստանում ենք։ Արդեն էլ ուժ չունենք պայքարելու ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները։

Երևանի կենտրոնը պետք է բեռնաթափվեին սրճարաններից, այո՛, դուք իսկապես «բեռնաթափում» եք։

Անկեղծ հոգնել եմ անգամ ավել բան գրելուց և ձեր բախտը փոքր ինչ բերել է»։

  • Կիսվել: