հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի․ մեր շինարարության խնդիրների 99 %-ը բնակիչների ռեկետի հետևանք է. Արթուր Մեսչյան

Տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի․ մեր շինարարության խնդիրների 99 %-ը բնակիչների ռեկետի հետևանք է. Արթուր Մեսչյան

Երևանում մոտ 550 միլիոն դոլարի շինարարություն կանգնած է, 62 շինարարական կառույց ունի շնարարական թույլտվություն, բայց չի շարունակում աշխատանքը, խոչընդոտները շատ են. լուծումներ գտնելու համար ոլորտի պատասխանատուները քննարկում են անցկացրել: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր ՄեսչյաննաԱյսօր քննարկում է ունեցել կառուցապատողների հետ, որոնց շինարարությունն ագելվում է շինթույլտվության դեմ բնակիչների բողոքը վարույթ ընդունելու պահից։

Նրանք նշում էին, որ  կառուցապատողներին պետք է հնարավորություն տրվի դատարաններում մասնակցելու քննարկումներին, և որ այդ օրենքում փոփոխություն է անհրաժեշտ:

Կառուցապատողների խոսքով՝ բացի այդ, ժամանակի խնդիր ունեն. բարենպաստ եղանակային պայմաններում շինարարություն իրականացնելն արդյունավետ է:

Նրանք նշում են, որ եթե իրենց համար դրական փոփոխությունները արվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ապա իրենք կկորցնեն ոչ թե չորս-հինգ ամիս, այլ մեկ ամբողջ տարի՝ կարևորելով ժամ առաջ օրինագծի հաստատումը, որովհետև այս տաք ամիսները շինարարի համար արդյունավետ են։

«Հարկավոր է ժամ առաջ այս օրենսդրական փոփոխությունները կատարել, շինարարությունը պետք է սկսվեր մայիսին ու շարունակվեր հունիս, հուլիս, օգոստոսին, սեպտեմբերին՝ օրինագծի հաստատման պարագայում շինարարության վերսկսումն անարդյունավետ է, առջևում ձմեռ է»,-ասաց իրավաբան Արմեն Հարությունյանը:

Քննարկմանը մասնակցում էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան, ում հավաստմամբ կա երկու ճանապարհ․

«Միգուցե մենք կարողանանք մեր ոլորտում ստեղծել այն հիմնաքարը, որի շնորհիվ կկարողանանք այս իրավիճակից դուրս գալ, կամ՝ մենք վերադառնում ենք իրավական դաշտ և խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին խոսում ենք շարունակ։ Պետական փորձաքննության վերաբերյալ ես զեկուցել եմ ամենաբարձր մակարդակով։ Ցավոք, մինչ այսօր այդ հարցը չլուծված է մնացել»,-ասաց Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը՝ պետական մաքսիմալ գրագետ էքսպերտիզայի եզրակացությամբ։

«Դա կլինի այն զենքը, որով կպայքարենք այս ռեկետի դեմ։ Մեր շինարարության խնդիրների 99 տոկոսը բնակիչների ռեկետի հետևանք է։ Դա սարսափելի է բարոյահոգեբանական տեսակետից։ Կոնդիցիոներ կտաս՝ չեմ բողոքի, տունս ռեմոնտ արա՝ չեմ բողոքի, սրանից մենք պետք է դուրս գանք։ Մեզ հարկավոր է նախագծային փաթեթ՝ հաստատված պետական բարձրագույն փորձաքննությամբ, որպեսզի խնդիրների դեմ պայքարել ստացվի»,-ասաց Մեսչյանը:

Քննարկման մասնակից իրավաբան Արմեն Հարությունյանը կառուցապատողների շրջանում կազմակերպված քննարկման ընթացքում անդրադարձավ կասեցված շինարարությունների խնդրին` նշելով, որ կառուցապատողների նպատակն է՝ ստեղծված իրավիճակում հնարավորության սահմաններում թույլատրվի իրականացնել բացօթյա շինարարական աշխատանքներ, որի արդյունքում կստեղծվի հավելյալ արժեք, ինչպես նաև կլուծվի կառուցապատման շղթայում ընդգրկված հազարավոր աշխատողների սոցիալական խնդիրները։

 

  • Կիսվել: