երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս Երեւանի եւ Իրանի գործընկեր քաղաքների միջեւ հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:

Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երեւանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Իրանի քաղաքների միջեւ պատմականորեն ձեւավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու եւ ընդլայնելու նպատակով:

 

  • Կիսվել: