հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայկ Մարությանն իմ ընկերն է, և ես չէ, որ պետք գնահատեմ իր աշխատանքը. Վահան Քերոբյան

Հայկ Մարությանն իմ ընկերն է, և ես չէ, որ պետք գնահատեմ իր աշխատանքը. Վահան Քերոբյան

Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ դասընկերն է, լրագրողներին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չցանկանալով պատասխանել հարցին, թե ինչպես է վերաբերվում փաստին, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։

«Այդ տեսանկյունից ես ճիշտ չեմ համարում այս հարցին պատասխանելը, որովհետև դա ունի նաև անձնական շերտ, որի մասին չէի ուզենա խոսել», - ասաց նախարարը։

Նա նշեց, թե ինքը չէ, որ պետք է գնահատի Հայկ Մարությանի աշխատանքը։

Հարցին, թե քաղաքական թիմի անդամ լինելն իրեն կաշկանդո՞ւմ է, նախարարը պատասխանեց.

«Բացարձակ։ Իշխող քաղաքական ուժում չկա արգելք այլակարծության վրա»։

  • Կիսվել: