շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկ Մարությանին մեր որոշմամբ ենք հեռացրել. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար

Հայկ Մարությանին մեր որոշմամբ ենք հեռացրել. «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար

Հայկ Մարությանը, ով հայ ժողովրդին կիսեց սև ու սպիտակի, անցած նիստին մե'ր որոշմամբ հեռացվեց։ Այս մասին այսօր՝ Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

Նա ներկայացրեց, թե ինչու «Հանրային ձայն»-ը գնաց այդ քայլին․ «Որովհետև մենք դեմ ենք թե ներկաներին, թե նախկիններին։ Որտեղ, որ պահին, կարողանանք ինչ-որ մեկին հեռացնել հանրության աչքից, մենք դա անելու ենք»,- նշեց Վահան Ավագյանը։

Նա անդրադարձավ նաև «Սանիտեք ինթերնեյշնլ» ընկերության դատական հայցին՝ Երևան համայնքից գումար գանձելու վերաբերյալ։ Ասաց, որ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։ Վճռաբեկ դատարանը մերժել է քաղաքապետարանի բողոքը, իսկ «Սանիտեքի» Վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան։ «Էս գումարների հարցով ինչ կասեք, սա մի քանի միլիարդ դրամի մասին ա, որ տուժում ա համայնքը»,- նշեց Վահան Ավագյանը։

  • Կիսվել: