ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայկ Բաբաուխանյանը և Գևորգ Կոստանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացել են անհատական դրամաշնորհներ

Հայկ Բաբաուխանյանը և Գևորգ Կոստանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացել են անհատական դրամաշնորհներ

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը Բաց Հասարակության հիմնադրամից ստացել են անհատական դրամաշնորհներ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նկատենք, որ Հայկ Բաբուխանյանի ղեկավարած թերթը այժմ ակտիվորեն պայքարում է Հիմնադրամի դեմ, մասնակցում իրականացվող արշավներին: Հանրապետական խմբակցության մյուս նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը անձամբ դրամաշնորհ, Մինասյանի խոսքով, չի ստացել:

Փոխարենը ստացել է նրա ղեկավարած կազմակերպությունը: Նա տեղեկացրեց նաև, որ ԲՀՀ-ից դրամաշնորհ չի ստացել Հրայր Թովմասյանը, բայց ֆինանսավորվել է սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ այն ծրագիրը, որին ակտիվ մասնակից է եղել հենց Թովմասյանը:

«Ծրագիրը շատ կարևոր էր 2005-ի Սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ: Կարիք կար օժանդակել հանրային լայն քննարկումներին Սահամանդրական փոփոխությունների վերաբերյալ», -ասաց ասուլիսին ներկա ԲՀՀ ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը:

  • Կիսվել: