երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իլոն Մասկը ներողություն է խնդրել՝ Ջորջ Սորոսին Marvel-ի չարագործի հետ համեմատելու համար

Իլոն Մասկը ներողություն է խնդրել՝ Ջորջ Սորոսին Marvel-ի չարագործի հետ համեմատելու համար

Իլոն Մասկը ներողություն է խնդրել Ջորջ Սորոսին «Իքս մարդիկ» ֆրանշիզայի չարագործ Մագնետոյի հետ համեմատելու համար։ Այս մասին գործարարը գրել է Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել այս գրառման համար»,- Սորոսի մասին հրապարակման մեջ գրել է Մասկը։ «Դա անարդարացի էր Մագնետոյի նկատմամբ», - հեգնանքով նշել է գործարարը:

Այս շաբաթվա սկզբին Իլոն Մասկը հայտնել էր, որ միլիարդատեր Ջորջ Սորոսն իրեն հիշեցնում է Մագնետոյին, ով, ըստ կոմիքսների սյուժեի, կոչ էր անում մուտանտներին ոչնչացնել մարդկանց։ Նա հավելել է, որ ոմանց կարող է թվալ, թե Սորոսը բարի մտադրություններ ունի, սակայն դա չի համապատասխանում իրականությանը։

«Նա ցանկանում է ոչնչացնել քաղաքակրթության բուն էությունը: Սորոսն ատում է մարդկությունը»,- այն ժամանակ ասել էր Մասկը:

Մագնետոն  Marvel Comics-ի հրատարակության կոմիքսների կերպար է, պրոֆեսոր Չարլզ Քսավյերի եւ  նրա Իքս մարդկանց թիմի երդվյալ թշնամին։ 2009 թվականին Մագնետոն զբաղեցրել է առաջին տեղը IGN-ի «կոմիքսների 100 մեծագույն չարագործները» ցուցակում։

  • Կիսվել: