ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որտե՞ղ ես եղել այս աշնանը, ԱՄՆ. Մարգարիտա Սիմոնյան

Հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են, որտե՞ղ ես եղել այս աշնանը, ԱՄՆ. Մարգարիտա Սիմոնյան

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն հարյուր տարի չի ճանաչել իր ժողովրդի ցեղասպանությունը։

Սիմոնյանը գրել է. ՛՛Չէին ընդունում ակնհայտը։ Չէին ճանաչում ճշմարտությունը։ Չէին ճանաչում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը։ Շատ լավ իմանալով, որ այդ ողբերգությունը եղել էր։ Որովհետեւ այդպիսին էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Կոնյուկտուրան ավելի կարեւոր էր, քան տարրական արժանապատվությունը եւ տարրական արդարությունը։ Եվ հիմա Բայդենը ճանաչեց։ Տանն ուրախություն է։ Նա ճանաչել է ոչ այն պատճառով, որ ճշմարտության կողմնակիցն է։ Ոչ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող ժխտել ակնհայտը։ Ոչ այն պատճառով, որ նա արդարության կողմանակիցն է։ Այլ, քանի որ փոխվել է այսրոպեական աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։

Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությու՞ն։ Ոչ։ Դա փշրանք է, իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայն դեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ եք եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատներդ մատներիդ տվե՞լ եք։ Ոչ։ Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ԱՄՆ էլիտայի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ոչ լավ, ոչ վատ։ Ոչ մի։ Իսկ Թուրքիայի հետ միայն ճոռոմ հարաբերություններ են։ Ահա, հենց հիմա են այդպիսին։ Հետո կլինեն ուրիշները։ Կամ չեն լինի։

Բայց հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են։ Զենքերից մեկը, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում, իսկ կարելի է հանել ճիշտ պահին։ Այդ պատճառով ես այսօր չեմ ուրախանում։ Այլ սգում եմ։ Ճիշտ այնպես, ինչպես իմ ամբողջ կյանքի ընթացքում այս օրը։ Հիշում եմ իմ տանջամահ եղած նախնիներին եւ աղոթում Աստծուն նրանց հոգիների հանգստության համար։ Իսկ Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի՛՛:

  • Կիսվել: